1907թ. Հուլիս ամիսն էր՝ Վարդավառի օրերը, երբ Հակոբը բռնեց տունդարձի ճանապարհը՝ նավով, ինչպես և տարիներ առաջ՝ Պոլիս մեկնելիս: Վերադառնում էր Արմտան գրող դառնալու նաև, վերջապես, ամուսնանալու համար:
Հայրը Հակոբին տարավ Ղալաթիա, հանել տվեց Պոլիս գալու կապակցությամբ մեծ մոր և մայրիկի կարած կապույտ կտավից նոր տաբատը և սալթան՝ բաճկոնը, ոտքից գլուխ ճեփճերմակ հագցրեց նրան: